2005 դիտում
20:06 22-06-2016
Էկվադորի արտաքին գործերի նախարար Գիյոմ Լոնգը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության նախարարի հետ
Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3196]կայքը[/url], հունիսի 20-ին Էկվադորի արտաքին գործերի նախարար Գիյոմ Լոնգը հանդիպում ունեցավ Հուգո Սուայրի՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի ներկայացուցչի հետ:
Հանդիպման սկզբում Լոնգն իր խորին ցավակցությունն հայտնեց բրիտանական խորհրդարանի անդամ Ջոե Կոքսի ստանության կապակցությամբ, ինչպես նաև արտահայտեց իր անսահման երախտագիտությունը՝ ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին Միացյալ Թագավորության կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ժամանակ Էկվադորի արտգործնախարարը բարձրացրեց Էկվադորի և Միացյալ Թագավորության երկկողմ օրակարգի առաջընթացին վերաբերող հարցեր, որոնք հիմնականում առևտրի, օտարերկրյա ներդրումների կամ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանն էին վերաբերում:
Հանդիպումը տեղի ունեցավ Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասսանժի՝ Էկվադորում Լոնդոնի դեսպանատանը ապաստանելու չորս տարին լրանալու հաջորդ օրը:
Լոնգն հայտարարեց, որ Ասսանժին քաղաքական ապաստան տրամադրելու Էկվադորի որոշումը չպետք է խոչընդոտ հանդիսանա դրական օրակարգի հաստատմանը, ինչպես նաև այլ դաշտերում համընդհանուր շահերի համար:
Ինչպես նաև ընդգծեց Միացյալ Թագավորության՝ ՄԱԿ-ի վերջին կարծիքը լուրջ ընդունելու կարևորությունը, ըստ որի Ասսանժի կարգավիճակը պետք է որակավորել որպես կամայական ձերբակալություն և պահանջել նրան անհապաղ ազատ արձակել:
«Եթե մենք ուզում ենք ունենալ մարդու իրավունքների պաշտպանության մի այնպիսի համակարգ, որը կկատարի իր ֆունկցիան, պետք է ամեն ինչ անենք, որ ՄԱԿ-ի որոշումները ի կատար ածվեն: Դրանք չեն կարող պարզապես անտեսվել: Էկվադորը վերջին չորս տարիների ընթացքում այդպես է վարվում ու կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի այս գործում ներգրավված բոլոր կողմերի համար գոհացուցիչ լուծում գտնի»,- եզրափակեց իր խոսքը Էկվադորի արտգործնախարարը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3196]կայքում։[/url]
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
16:59 14-11-2016
Էկվադորի ԱԳ նախարար Գիյոմ Լոնգը Ռուսաստանում կմասնակցի CELAC-ի ԱԳ նախարարների ժողովին
8201 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
937 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
787 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
2069 դիտում
14:49 21-11-2024
Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է