1828 դիտում
20:59 21-10-2016
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են:
Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս եւ կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:
Այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմին եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
3273 դիտում
17:35 11-04-2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն
Այս բաժնից
709 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
613 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը