211652_close_icon
views-count13383 դիտում article-date 20:50 04-06-2016

Սյունիքի մարզում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Հունիսի 4-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մեծ աղբանոցի մոտակայքում՝ ավտոմեքենայի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 34 LP 022 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր