Գերմանիայում համերգի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով տուժածների թիվը անցել է 50-ը
Կայծակի հարվածից առնվազն 51 մարդ է տուժել գերմանական Մենթիգ քաղաքում բաց երկնքի տակ ընթացող Rock am Ring ռոք-փառատոնի ժամանակ, հաղորդել է Deutsche Welle ռադիոկայանը:
Ավելի վաղ համերգի կազմակերպիչները հայտնել է 42 տուժածի մասին, որոնցից 8-ի վիճակը գնահատվում է ծանր:
Welt թերթի տվյալներով՝ դեպքի վայրում աշխատել են բժիշկները, ոստիկանները, հրշեջ-փրկարարները և Կարմիր խաչի աշխատակիցները:
Հունիսի 3-5-ը ընթացող փառատոնի այցելուների թիվը առավոտյան կազմել է 45 հազար մարդ: