211652_close_icon
views-count1589 դիտում article-date 15:40 03-06-2016

Ֆրանսիայի վարչապետ. Մենք ֆուտբոլիստներին մաշկի գույնով չենք ընտրում

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերը, որն ասել է, թե իրեն Եվրո-2016 չեն տանում ֆրանսիական ռասիստների պատճառով: «Ֆրանսիան ֆուտբոլիստներին չի ընտրում` ելնելով մաշկի գույնից կամ ծննդյան վայրից: Բենզեման սխալ է ներկայացրել պատկերը: Մենք լավ թիմ ունենք, լավ խաղացողներ, մարզիչ: Բոլորը պետք է հպարտանան իրենց ծագումով, սակայն խաղացողները միայն իրենց խաղային հատկանիշներից ելնելով են ընտրվել: Դեշամը կասկածից դուրս է: Հիշում եմ 1998 թվականը, երբ այս թեմայով բազմաթիվ քննադատություններ եղան: Սակայն մեր հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ: Այնպես որ, ես լավատեսորեն եմ տրամադրված», ասել է Վալը: Հատկանշական է, որ ինքը` վարչապետը, մինչև 18 տարեկանը եղել է Իսպանիայի քաղաքացի:

Նմանատիպ նյութեր