211652_close_icon
views-count1127 դիտում article-date 16:59 22-04-2020

Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում հուշարձանը ներկել են կապույտ գույնով

Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկել են կապույտ գույնով։ Այդկերպ հարգանքի տուրք է մատուցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին: Ակցիայի կազմակերպիչների խոսքով ՝ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։ 1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված մարզահամալիրում անցկացվել են ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները: Տարածքում կա նաև 12 հարկանի կառույց, որն ամեն երեկո , մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ: Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին:

Նմանատիպ նյութեր