46900 դիտում
10:09 02-06-2016
Վանդալիզմ՝ Արագածոտնի մարզում. ոստիկանությունը որոնում է հանցագործին կամ հանցագործներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին ժամանակներս Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ հանրապետության մարզերում տեղի ճանշինները հսկայական աշխատանքներ են կատարել ճանապարհներին ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման ուղղությամբ:
Գրեթե հիմնովին վերանորոգված Թալին-Քարակերտ ավտոճանապարհին Կապի և տրանսպորտի նախարարության, «Հայավտոճան»-ի և Թալինի Ճանշինի աշխատակիցների կողմից ձեռք են բերվել երթևեկությունը կարգավորող նշաններ՝ մոտ 220, և տեղադրվել 40 կմ հատվածում:
Այդ նշանների առկայության դեպքում շատ վարորդներ կարողանում են խուսափել վթարներից, քանի որ նշանները հուշում են ճանապարհի վիճակի մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Թալինի Ճանշինի աշխատակիցները նշված հատվածը քաղաքացիների կողմից թափած աղբը հավաքելու ժամանակ նկատել են, որ մոտ 40 նշաններ հիմքից կտրել և գողացել են:
Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Արդեն մի քանի օր է, Թալինի «Ճանշին»-ը գողացված նշանների տեղը տեղադրում է նորերը, սակայն հույս չունեն, որ անհայտ անձը կամ անձինք հերթական անգամ իրենց սև գործը չեն անի. չեն գողանա այն:
Կապի և տրանսպորտի նախարարությոնը և «Հայավտոճան»-ը խնդրանքով դիմում են քաղաքացիներին, որպեսզի չգողանան նշանները, քանի որ այդ նշաններով շատ մարդկանց կյանք է փրկվել: Իսկ ոստիկանությունն էլ զգուշացնում է, որ հայտնաբերվողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասը կազմել է մոտ 1 մլն 300 հազար դրամ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
82342 դիտում
14:45 22-05-2016
Վանդալիզմ Կոտայքի մարզում. վանդալը կամ վանդալները «գլխատել են տղային ու աղջկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ