211652_close_icon

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին, բայց գործի ընթացքի մասին չեն տեղեկացնում․ Նժդեհ Իսկանդարյան

views-count976 դիտում article-date 20:16 26-11-2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքներին զուգահեռ Արցախի հանրապետության պետնախարարի վերաբերյալ նախաձեռնված վարույթները մնացել են առկախված։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է Նժդեհ Իսկանդարյանը՝ հանրահավաքներից առաջ ու հետո իրեն ու ընկերներին հրավիրում էին Ոստիկանության ու Քննչական կոմիտեի տարբեր բաժիններ։ 

«ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործեր է բացում ու վերաբացում։ Բնականաբար, նրանց մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև ես գործում եմ օրենքի շրջանակներում։ Այս փուլում նոր բան չկա, բայց մշտապես սպասում եմ զարգացումների»,- ասել է  Ն․ Իսկանդարյանը։ 

Այդ օրերին հանցագործության զոհ էր դարձել ինքը՝ պետնախարարը, այն է՝ ինչ-որ մարդիկ վնասել էին նրա ավտոմեքենան։ Ն. Իսկանդարյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին։

«Հետաքրքիր է, որ մինչ օրս՝ արդեն երկու ամիս է, Ոստիկանությունից զանգ չեմ ստացել, չեն տեղեկացնում գործի ընթացքի մասին»,- ընդգծեց Ն․ Իսկանդարյանը։

Նմանատիպ նյութեր