Ժերար Դեպարդիեն կխաղա Կարամազով եղբայրների մասին պատմող ֆիլմում
Աշխարահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կխաղա Կարամազով եղբայրները գրքի հիման վրա նկարահանվող հեռուստատեսային ֆիլմում:
Ֆիլմում նրան բաժին է հասել եղբայրների հոր` Ֆյոդոր Պավլովիչի դերը: Ֆիլմը ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության կլինի:
Ռուսական կողմը ներկայացնող Մարս Մեդիա-ի տնօրեն Ռուբեն Դիշդիշյանի խոսքերով, ֆիլմի գաղափարը հենց Դեպարդիեինն է եղել: Հայտնի է նաև , որ հեռուստատեսային ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Ռուսաստանում: