Եղվարդում փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ
Հունիսի 1-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: