211652_close_icon
views-count779 դիտում article-date 19:56 01-06-2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Վանաձորում անցկացվում է մանկական ներկայացումների փառատոն

Հունիսի 1-7-ը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կանցկացվի մանկական ներկայացումների փառատոն՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Փառատոնն իրականացվում է 2-րդ անգամ և միտված է ՀՀ Լոռու մարզի երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Փառատոնի ընթացքում կներկայացվեն՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Կոշկավոր կատուն», Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Մոխրոտը», Խորեոգրաֆիայի պետական թատրոնի «Չիպոլինո», Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին», Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի «Կապույտ թռչուն», Պետական կամերային երաժշտական թատրոնի «Թոմն ու Ջերրին», Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումները:

Նմանատիպ նյութեր