Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանում «Մուսալեռ» խանութների ցանցը հերթական անակնկալն էր կազմակերպել երեխաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում գործող «Մուսալեռ» խանութների ցանցի տնօրինությունն անակնկալ էր կազմակերպել խանութի աշխատակիցների և հաճախորդների երեխաների համար։
Մինչ գնումներ կատարելը, երեխաներին խանութում ընդունում էին կենդանի երաժշտությամբ, իսկ գնումներ կատարելուց հետ տնօրինությունը երեխաներին նվիրում էր խաղալիքներ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի