1020 դիտում
10:12 20-12-2014
Թատերական ներկայացումների համար Սյունիքի մարզպետարանին 57 միլիոն դրամ է փոխանցվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ պարզվում է՝ մարզերում ծաղկում է թատերական կյանքը: Համենայնդեպս, պետական հատկացումներն այդ մասին են վկայում:
Հայտնի է դարձել, որ ՀՀ պետական բյուջեից «Թատերական ներկայացումներ» հիմնավորմամբ Սյունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 57 միլիոն 560 հազար դրամ: Երեկվա դրութամբ այդ գումարից 51 միլիոն 428 հազարն արդեն հատկացվել էր մարզպետարանին: Իսկ մնացած 6 միլիոն 131 հազարը կհատկացվի մինչև տարեվերջ: Ի դեպ, նույն հիմնավորմամբ Գեղարքունիքի մարզպետարանին էլ հատկացվել է 44 միլիոն 196 հազար դրամ:
Երեկվա դրությամբ ողջ գումարն արդեն հատկացվել էր: Այսպիսով՝ մարզի բնակիչների «թատերական կյանքի» խնդիրներն ապահովված են: Անհրաժեշտության դեպքում մյուս մարզպետարանները ևս կարող են «ներկայացումներ» կազմակերպել, ցանկության դեպքում՝ ավելի արյունոտ և դրամատիկ, քան, ասենք, Սյունիքում են բեմադրում:
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
13:01 21-06-2022
Հինգ սուբվենցիոն ծրագրերի համար մարզպետարանին հատկացվել է 181 միլիոն դրամ
2503 դիտում
11:50 04-03-2021
234 միլիոն դրամ կհատկացվի Տավուշի մարզպետարանին. Փաշինյանի մատնանշած պուրակը վերջապես կկառուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3301 դիտում
23:04 24-09-2014
«Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Թատերական իրարանցում» խորագրի ներքո
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը