1498 դիտում
16:25 01-06-2016
2016 թ. մայիսին բյուջեի հարկային եկամուտները 5.2 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա մայիսի ցուցանիշը
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016թ. մայիս ամսվա բյուջեի հարկային եկամուտների կատարողականը, ըստ որի՝ հարկային և մաքսային մարմիններն ապահովել են ավելի քան 91.7 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015թ. մայիսի նույն ցուցանիշը գերազանցում է 5.2 մլրդ դրամով:
Աճն ապահովվել է ԵՏՄ անդամ երկրներում ներմուծումների անկումներով պայմանավորված մաքսային մուտքերի 2.8 մլրդ դրամ պակասի պայմաններում:
Միաժամանակ շուրջ 4.8 մլրդ դրամ անկում է գրանցվել ոչ մետաղական հանքարդյունաբերության և կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում: Այս մասին նշված է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2902 դիտում
18:35 02-05-2016
97 մլրդ դրամ հարկային եկամուտներ. ՊԵԿ-ն ամփոփել է պետական բյուջեի` ապրիլ ամսվա հարկային եկամուտները
1803 դիտում
09:16 05-03-2015
Տարվա սկզբի 2 ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են 8 մլրդ դրամով. ՀԺ
Այս բաժնից
1165 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)