211652_close_icon

Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 7.4 մլրդ դրամով

views-count691 դիտում article-date 09:20 04-10-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որտեղ ասվում է.

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։

Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին։

Նմանատիպ նյութեր