Ինչ քայլի է դիմել Վլադիմիրը Քնարիկի լուսանկարը ձեռք բերելու համար
Վլադիմիր Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի բնակչուհի Քնարիկ Մարանդյանի լուսանկարներից վերցնելու նպատակով տան բնակիչների կամքին հակառակ, խախտելով վերջիններիս բնակարանի անձեռնամխելության իրավունքը, ապօրինի մուտք է գործել Նորվարդ Մարանդյանի առանձնատուն:
Այսինքն, նա մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


