Մահացել է Կիևի և համայն Ուկրաինայի հոգևոր առաջնորդ Վլադիմիրը
Կիևում 79 տարեկան հասակում մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ՝ միտրոպոլիտ Վլադիմիրը (Սաբոդանը): Այս մասին ITARTASS-ին հայտնել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի թեմի մամլո ծառայության ղեկավար Վասիլի Անիսիմովը:
Հոգևոր առաջնորդը մահացել է Կիևի հիվանդանոցներից մեկում՝ քաղցկեղից: Այժմ նրա լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է երեց Օնուֆրին: Հոգևոր առաջնորդի հոգեհանգստի և թաղման արարողության օրերը կհայտարարվեն ավելի ուշ: