211652_close_icon
views-count5121 դիտում article-date 15:31 02-09-2015

Հակառակորդի կրակոցից վիրավորված 19-ամյա Վլադիմիրը ընտանիքի միակ տղան է. հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, այնտեղ էլ տեղեկացել է կատարվածի մասին

Հակառակորդի կրակոցից վիրավորված երկու զինծառայողներից Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը ընտանիքի միակ տղան է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ազգականները։ Վլադիմիրն իրենից փոքր քույր ունի։ Մինչեւ ծառայության մեկնելը սովորել է տնտեսագիտական համլսարանում։ Հայրը արտագնա աշխատանքի է մեկնել եւ այնտեղ իմացել կատարվածի մասին։ Բարեբախտաբար, տղայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` արդեն տևական ժամանակ է` ադրբեջանական բանակը ականանետներով հրթիռակոծման է ենթարկում Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան 2 վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորներն են` Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը: Վերջիններս ժամկետային զինծառայողներ են: Մեր տեղեկություններով` Գ. Գևորգյանը գտնվում է ծանր կայուն վիճակում։ Նշենք, որ 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանն էլ Ռուսաստանի դաշնությունից է եկել հայրենիքին պարտքը կատարելու նպատակով։

Նմանատիպ նյութեր