Մեկ ոսկի, մեկ արծաթ՝ Վլադիվոստոկից, որտեղ անցկացվեց «Յուրի Պոտապովի հուշամրցաշարը»
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում մայիսի 28, 29-ին անցկացվեց ,,Յուրի Պոտապովի հուշամրցաշարը,, , որը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից: Թվով 16-րդ միջազգային մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 մարզիկ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Հարավային Կորեայից, Հայաստանից:
Ուրախալի է, որ մեր մարզիկներից երկուսը հասան հաջողության. ստեփանակերտցի Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշայինների մրցապայքարում լավագույնն էր, ում պատվին էլ հնչեց ՀՀ օրհներգը, ծածանվեց հայոց եռագույնը:
[b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]
[url=http://www.sambo.am/hy/]sambo.am[/url]