211652_close_icon

ՀՀ քաղաքացին փորձել է Վրաստանից ապօրինի ճանապարհով 122 հազար դոլար արժողության ոսկի և արծաթ դուրս բերել

views-count1492 դիտում article-date 16:23 22-05-2015
Վրաց-թուրքական «Սարպի» սահմանային անցակետի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու, ով փորձել է իր ավտոմեքենայով անօրինական ճանապարհով 4 կգ ոսկյա զարդեր և 50 կգ-ից ավելի արծաթյա ձուլակտորներ դուրս բերել Վրաստանից: Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն: Թանկարժեք զարդերը և ձուլակտորները նա թաքցրել է իր ավտոմեքենայի դիմացի աջ և ձախ թևերում պատրաստված գաղտնարանում, իսկ մի մասը՝ իր կոստյումի գրպանում: Առգրավվածի ընդհանուր արժեքը կազմում է 274,394 լարի (շուրջ $122,000): Գործը քննում է Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր