ՊՍԺ-ի պաշտպանը կալանավորվել է ոստիկաններին վիրավորելու համար
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է ՊՍԺ-ի աջ պաշտպան Սերժ Օրյեին:
23-ամյա իվուարցին այսօր առավոտյան կալանքի է վերցվել այն բանից հետո, երբ գիշերային ակումբից դուրս գալով, վիրավորել է փողոցում հերթապահություն իրականացնող ոստիկաններին: Ավելին, Օրյեն հարվածել է ոստիկաններից մեկին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում ՊՍԺ-ն երկարատև որակազրկման էր ենթարկել Օրյեին` թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի և հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հասցեին ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար:


