Որոշման համաձայն Էյֆելյան աշտարակը 20 տարի անց պետք է քանդվեր
Աշտարակը երկու տարում կառուցել են 300 շինարարներ:
Տեխնիկական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է եղել, այդ իսկ պատճառով ոչ ոք չի զոհվել: Ֆրանսիացիները սիրում են հպարտանալ դրանով:
Որոշման համաձայն Էյֆելյան աշտարակը 20 տարի անց պետք է քանդվեր, բայց այն արժանացավ Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների ուշադրությանը, և որոշվեց, որ շինությունը պետք է մնա:
1940 թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը մտավ Ֆրանսիա, տեղացիները փչացրել էին աշտարակի շարժաբերման սարքը, սակայն պատերազմ էր և անհնար էր նորոգել այն:
Դրա պատճառով ֆաշիստական գերմանիայի զինվորները չեն կարողացել բարձրանալ աշտարակի վերնահարկ, որպեսզի կախեն իրենց դրոշը:
Դրանից հետո մարդիկ սկսեցին կատակել, որ Հիտլերը «կարողացավ գրավել ամբողջ Ֆրանսիան, բայց չկարողացավ գրավել Էյֆելյան աշտարակը»:
1925-135 թթ. Սիտրոեն ավտոընկերության լուսավորված նշանը զարդարել է աշտարակի չորս կողմերից երեքը:
Այդ ժամանակի համար դա համարվել է ամենախոշոր գովազդը: