Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով` ի հիշատակ Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության զոհերի
Փարիզի Էյֆելյան աշտարակը այսօր` հունիսի 30-ին, երեկոյան կլուսավորվի թուրքական դրոշի գույներով՝ ի հիշատակ Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության 43 զոհերի: Այս մասին մասին հայտնում է РИА Новости-ն:
Փարիզի քաղաքապետի առաջին տեղակալ Բրյունո Ժյուլյարը հայտարարել է, որ Փարիզի խորհրդանիշը ներկվելու է կարմիր և սպիտակ գույնով, որպեսզի հիշեցնի Փարիզի կողմից զոհերին, նրանց մերձավորներին ու ողջ թուրք ժողովրդին աջակցության մասին: