Էյֆելյան աշտարակը փակվել է գրպանահատների պատճառով
Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է գրպանահատների դեմ աշխատակիցների բողոքի պատճառով: Նրանք ղեկավարությունից պահանջում են արդյունավետ միջոցներ ձեռնարկել գողերի աճող թվի դեմ:
Աշխատակիցների խոսքով, աշտարակի վրա գործում է մի քանի ավազակախումբ. նրանք հիմնականում հարձակվում են կանխիկ մեծ գումար ունեցող չինացի զբոսաշրջիկների վրա: