211652_close_icon

Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար՝ աշխատակազմի գործադուլի պատճառով

views-count4200 դիտում article-date 22:53 01-08-2018
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը։ Հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։: Ներկա պահին հուշակոթողի ղեկավարության և աշխատակիցների արհմիությունների միջև բանակցություններն ընդհատվել են: Էյֆելյան աշտարակի Թվիթերի էջում նույնպես տեղեկացրել են տեսարժան վայրի փակման մասին: «Գործադուլի պատճառով աշտարակը փակ է 16:00-ից: Տոմսերով այցելուների համար. ստուգե՛ք ձեր էլեկտրոնային փոստը՝ ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Մենք իսկապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար», - ասվում է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր