211652_close_icon
views-count1030 դիտում article-date 15:46 29-05-2016

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Մայիսի 29-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Սիսիանի լիճ» կոչվող տեղանքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cherokee» մակնիշի 34 OM 260 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մայիսի 29-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է առվակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶել մակնիշի 34 VM 744 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր