Հունվարի 10-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի սկզբնամասում` կամրջի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 25OS952 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան:
***
Հունվարի 10-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Սևան քաղաքի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ – Սևան հատվածի 32-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 09ՕL057պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել ձյան շերտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: