Ավտովթար Երևանում.բախվել են 39-ամյա վարորդի ВАЗ 2105-ն ու 21-ամյա վարորդի Mercedes-ը. վերջինը շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Հովհաննես Իսակովի հուշարձանի մոտ, բախվել են 39-ամյա Գևորգ Գալստյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 02 UU 507 համարանիշի և 21-ամյա Ժորժիկ Սողոմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 AL 307 համարանիշի ավոտմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում «Mercedes»-ը հարվածել է էլեկտրասյանը, շրջվել է, իսկ գազաբալոնը մեքենայից պոկվել և շպրտվել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդ Ժ. Սողոմոնյանին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի