211652_close_icon
views-count6752 դիտում article-date 00:10 29-05-2016

Էկվադորի Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը Սարդարապատում

Այսօր՝ մայիսի 28-ին, մայիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը,որի կազմում էին նաև Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն՝ Էկվադորի Հանրապետության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆրանսիսկո Վելասկոն՝ իշխող «Պաիս» կուսակցության ղեկավարը, Խուան էդուարդո Մենեսես Դելգադոն՝ Էկվադորի Հանրապետության Բարձրագույն կրթության նախարարի օգնականն ու լրագրող Մեհմեդ Դոգանը, այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր՝ մասնակցելու Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Պատվիրակությանն ուղղեկցում էր «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Սարդարապատը լի էր բարձրաստիճան պաշտոնյաներով, զինվորականներով, պատվավոր հյուրերով : Պաշտոնական արարողությունն սկսեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձով: Նախագահը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ողջունեց տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորեց Հանրապետության տոնի առթիվ, ինչից հետո էլ բոլոր հյուրերը՝ այդ թվում նաև Էկվադորի Հանրապետության պատվիրակությունը, մոտեցան հուշահամալիրին ու ծաղիկներ դրեցին:

Նմանատիպ նյութեր