211652_close_icon
views-count3977 դիտում article-date 23:55 28-05-2016

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Մայիսի 28-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին ուժեղ քամուց Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 17 հասցեում գտնվող թիվ 137 դպրոցի տարածքում ծառի ճյուղը կոտրվել և թեքվել է մայթին, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառի ճյուղը կտրել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր