Բողկի կիրառությունը բժշկության մեջ․ հետաքրքիր փաստեր
Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություն։
Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը։
Կորեացիներն օգտագործում են սերմերը` ստամոքսաբորբի, վատ մարսողության, քրոնիկ բրոնխիտի, բրոնխների ասթմայի դեպքում, արմատապտուղը` այտուցի, ցիստիտի, շաքարային դիաբետի, եփուկը` քրոնիկ լուծի, հյութի ջրային լուծույթը` ստոմատիտի դեպքում, տրորած տերևը դնում են կապտուկներին։
Չի կարելի օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Պետք է զգուշանալ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության, հոդերում «աղերի կուտակման» դեպքում։