Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Մայիսի 28-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը ննջասենյակում՝ մահճակալին պառկած է եղել և ի վիճակի չի եղել դուռը բացել: