4125 դիտում
16:11 28-05-2016
Հայկը «Facebook»-ով ծանոթացած անչափահաս աղջնակի հետ տարբեր մեքենաների սրահներում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել
Հայկ Արմենի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Լ. Պետրոսյանի հետ, հաստատապես իմանալով վերջինիս տասնվեց տարին լրացված չլինելու հանգամանքի մասին՝ նրա հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ և Աբովյան քաղաքում իր կողմից վարած տարբեր մակնիշի ավտոմեքենաների սրահներում իր սեռական կրքերը խաթարված ձևով բավարարելու նպատակով վերջինիս համաձայնությամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Այսպիսով, Հայկ Հակոբյանը, հանդիսանալով 21 տարեկան, դիտավորությամբ պարբերաբար կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Այսինքն՝ նրան մեղսագրվում է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը; Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նմանատիպ նյութեր
9378 դիտում
16:38 04-11-2014
Սյունիքում 16-ամյա պատանին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատամբ
Այս բաժնից
763 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
445 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
955 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա