Լոռու մարզում հակակարկտային կրակոցներ են իրականացվել
Ժամը 09.30-ից մինչև ժամը 09.51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 12 կայանքներից Լոռու մարզի Դարպաս, Գարգառ, Գյուլագարակ, Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 602 կրակոց:
***
Մայիսի 28-ին, ժամը 09.26-ից ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության ծառայության հակակարկտային կայանքից Լոռու մարզի Դարպաս համայնքի տարածքում կատարվում է ներգործություն:


