Լոռու և Շիրակի մարզերում հակակարկտային կրակոցներ են իրականացվել
Հունիսի 17-ին, ժամը 16.02-ից մինչև 16.59-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 38 կայաններից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Արևիկ, Աղին, Ախուրիկ, Բագրավան, Բասեն, Բայանդուր, Գետք, Երազգավորսկ, Ղարիբջանյան, Մեղրաշատ, Մեղրաշեն, Շիրակավան և Փանիկ գյուղերում իրականացվել է 6520 կրակոց:
***
Հունիսի 17-ին, ժամը 16.43-ից մինչև 17.39-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 18 կայաններից Լոռու մարզի Օձուն, Մեծ Պառնի, Հագվի, Վարդաբլուր, Յաղդան, Մեդովկա, Միխայելովկա, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ, Մղարթ, Կարմիր Աղեգի և Կողես գյուղերում իրականացվել է 1748 կրակոց:
***
Հունիսի 17-ին, ժամը 15.53-ից մինչև 16.07-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 2 կայաններից Լոռու մարզի Միխայելովկա գյուղում իրականացվել է 200 կրակոց:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]