211652_close_icon

Կառավարությունում պաշտոնանկությունները չեմ բացառում. վարչապետ Հովիկ Աբրահամյան

views-count3806 դիտում article-date 11:52 28-05-2016
Եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները, կառավարությունում պաշտոնանկությունները չեն բացառվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրում մասնակցում էր Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված տոնակատարություններին: «Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացմանը և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ»,-ասաց վարչապետը` շնորհավորելով հայ ժողովրդին` Մայիսի 28-ի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր