211652_close_icon
views-count2809 դիտում article-date 20:18 20-06-2017

Պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում. չեմ էլ բացառում լոկալ բախումները. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք հասնել տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: Իսկ դրա համար, կարծում եմ, որ ժամանակն է գործուն քայլեր նախաձեռնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա դիտարմամբ՝ վերջին երեք տարիներին Ադրբեջանը փոխել է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչը ցույց են տալիս սահմանային միջադեպերը: Սրա արդյունքում փոխվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը, բանակցային քննարկումների տրամաբանությունը և այլն: Փորձագետի կարծիքով՝ առանց պատերազմի Ադրբեջանը չի կարող փոխել իրավիճակը ԼՂ շուրջ, ինչքան էլ ցանկանա: «Պատերազմ ուզում են, բայց ռեսուրս չունեն: Ուստի ես չեմ տեսնում լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով, որ կարող են լինել լոկալ բախումներ, ինչպիսին նախորդ տարվա ապրիլին տեսանք»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ նյութեր