Ալավերդիում նույնպես ազդարարվեց Վերջին զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 27-ին, Վերջին զանգի կապակցությամբ գեղեցիկ տոնական միջոցառում տեղի ունեցավ նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սանահին կայարան թաղամասում մինչև միջոցառման մեկնարկը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 7 դպրոցի ավարտական դասարանի սաները և ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը:
Բարձրացվեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական դրոշները, ինչից հետո սկսվեց միջոցառումը: Շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին դպրոցի ուսուցչական կազմին, որն ուղեկցվեց երգ ու պարով, իսկ միջոցառման ավարտին երկինք բաց թողնվեցին խաղաղության խորհրդանիշ աղավնիներ:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի