211652_close_icon

Բերվածքները դժվարանցանելի են դարձրել երթևեկությունը Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում

views-count3071 դիտում article-date 11:28 27-05-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է: Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր