211652_close_icon
views-count35224 դիտում article-date 18:46 04-05-2017

Վերջապես սայլը տեղից շարժվեց. Կապի նախարարի հսկողությամբ Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում սկսեցին մարդաբոյ փոսերը փակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անակնկալ այցելեց Տավուշի մարզ: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարին ուղեկցում էր «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Այցը կապված էր Դիլիջանճ-Իջևան ավտոճանապարհի ընթացիկ փոսալցման աշխատանքների հետ: Նշված հատվածում մարդաբոյ փոսերը մի իսկական պատուհաս են դաձել վարորդների համար ու հիմա նախարարի խիստ հանձնարարականով «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանի խիստ հսկողությամբ սկսվել է նշված ավտոճանապարհահատվածի մարդաբոյ փոսերի վերացման աշխատանքները: Մի որոշ հատվածում արդեն վերացվել են փոսերը, սակայն նախարարը Ճանշինի պատասխանատուներին տեղում հանձնարարեց, որ սեղմ ժամկետներում փոսերը վերացնեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սկսված աշխատանքները կատարվում են մի քանի բրիգադներով ու, հավանաբար, մի քանի օրերի ընթացքում նշված հատվածում փոսերը կլցվեն ու վարորդները փոսերն ընկնելու հետևանքով քաղցր խոսքերով չեն հիշի պատկան մարմիններին: Նախարարի անակնկալ այցերը շարունակվելու են մյուս մարզերում ու եթե այն Ճանշինները, ովքեր կդոփեն տեղում և աշխատանքները կկատարեն թերի՝ ապա չի բացառվում, որ նրանց հետ կնքված պայմանագրերը չեղյալ հայտարարվեն: [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1066011/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 3-ին Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել էր նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին: Նախարարը, մասնավորապես, զեկուցել էր պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձևավորման աշխատանքների, միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի, ինչպես նաև անխափան բեռնափոխադրումների ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր