211652_close_icon
views-count4031 դիտում article-date 18:25 16-02-2017

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում ձյուն է տեղում. Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 18.05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները: Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ [color=#CC0000]Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:[/color]

Նմանատիպ նյութեր