Զլաթան Իբրահիմովիչ. Ես կատարել եմ իմ ընտրությունը
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր հետագա անելիքները.
«Ես կոնկրետ առաջարկներ ունեմ Անգլիայից, Իտալիայից եւ այլ երկրներից: Իմ ապագա արդեն հստակեցված է, ես ընտրությունն արել եմ: Բավական է, որ ես կոճակը սեղմեմ, եւ ամեն ինչ տեղի կունենա:
Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինյոյին, ապա նրան կարոտում եմ «Ինտերից» հեռանալուց արդեն հաջորդ օրվանից:
Դա «Մանչեսթեր Յունայթեդի» համար հաջող քայլ է: Եթե սուր զգացողություններ եք ցանկանում, ապա հրավիրում եք Մոուրինյոյին», ասել է Իբրահիմովիչը: