3636 դիտում
17:42 26-05-2016
Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը: Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են
Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, Սիսիանի կուսշրջկոմի 1-ին քարտուղար (1979-1988 թթ.), ապա՝ աշխատել «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր (1988-1991 թթ.): 1980-1995 թվականներին Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր էր: Այնուհետև, կատարել է լրագրողական, պետական ու հասարակական աշխատանք:
Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, վերջին քսան տարում` «Մարշալ Բաղրամյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:
Հեղինակ է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքերի, այդ թվում` «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը և գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները և այլն: Պետական աջակցությամբ հրատարակել է Համո Սահյանի ստեղծագործությունների քառահատորի առաջին գիրքը, մոսկվաբնակ սիսիանցիներ Արամ և Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ` «Համո Սահյան. հանրագիտարանը», Համո Սահյանի «Ընտրանին»:
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
21:50 27-06-2018
Կյանքից հեռացել է ակադեմիկոս Միսակ Դավթյանը
9222 դիտում
17:44 16-06-2019
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը
3913 դիտում
12:19 17-06-2019
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը
Այս բաժնից
334 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
640 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)