3613 դիտում
21:50 27-06-2018
Կյանքից հեռացել է ակադեմիկոս Միսակ Դավթյանը
Սույն թվականի հունիսի 25-ին` 84 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական կայքը։
«Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես՝ կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ հետազոտություններին, նշված ցիկլի գործունեության մեխանիզմների պարզաբանմանը:
Որպես համեմատական և էվոլյուցիոն կենսաքիմիայի բնագավառի խոշոր գիտնական` Միսակ Դավթյանն արժանացել է գիտնականին հասանելի գրեթե բոլոր բարձր կոչումներին և պարգևներին:
Լինելով ՀԽՍՀ լուսավորության նախարար, Հայաստանի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԵՊՀ պրոռեկտոր` Միսակ Դավթյանը մեծ դեր է խաղացել բարձրագույն կրթության կատարելագործման, բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:
Նրա ղեկավարությամբ իրենց թեկնածուական և դոկտորական ատենախոսություններն են պաշտպանել 60-ից ավելի մասնագետներ: Ակադեմիկոս Միսակ Դավթյանի ստեղծած գիտական դպրոցն այսօր էլ շարունակում է աշխատել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորապես ցավակցում է անվանի գիտնականի և մանկավարժի մահվան կապակցությամբ: Ակադեմիկոս Միսակ Դավթյանի լուսավոր կերպարը միշտ կմնա նրա բարեկամների, գործընկերների և աշակերտների հիշողության մեջ»,– ասվում է ԳԱԱ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
27991 դիտում
09:51 27-04-2018
Կյանքից հեռացել է պետական գործիչ, նախկին պատգամավոր Միսակ Մկրտչյանը
4757 դիտում
21:19 11-10-2016
Կյանքից հեռացել է ակադեմիկոս Հարություն Թերզյանը
2991 դիտում
15:48 29-11-2016
Կյանքից հեռացել է հայտնի ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը
Այս բաժնից
751 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
577 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1135 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից