Էդգար Մանուչարյանը կհեռանա «Ուրալից»
Ռուսական «Ուրալ» ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը հայտնել է թիմում նոր մրցաշրջանից առաջ կադրային փոփոխությունների մասին:
«Թիմից, ամենայն հավանականությամբ, կհեռանա Ասեվեդոն, քանի որ նա ցանկանում է աճել, ցանկանում է գումարներ վաստակել:
Ցավոք սրտի, մենք նրան չկարողացանք արժանի պայմանագիր առաջարկել: Թիմը կլքեն նաև Էդգար Մանուչարյանը, Կոնստանտին Յարոշենկոն, Ալեքսանդր Մարտինովիչը:
Մնացածների հետ բանակցություններ ենք վարում: Մեզ Ասեվեդոյի փոխարեն նոր, լավ կիսապաշտպան է անհրաժեշտ: Կարծում եմ, 3-4 լավ ձեռքբերում կունենանք», ասել է Իվանովը: