5145 դիտում
12:52 26-05-2016
Վաղը «Վերջին զանգի» միջոցառումները կսկսվեն 1 րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը
Վաղը` մայիսի 27-ին, հանրապետության 1400 դպրոցներում կլինի վերջին զանգը: Այն կսկսվի ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակի մեկ րոպե լռությամբ:
Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկած Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ուղիղ 50 օր առաջ հանրապետությունում ու Արցախում վտանգված էին «Վերջին զանգի» տոնակատարությունները: Այս տարի Հանրապետության դպրոցներում դպրոցին հրաժեշտ կտա 25 հազար 12-րդ դասարանցի:
ԿԳՆ պաշտոնյան խոսեց դրամահավաքության մասին. հուրախություն ԿԳՆ-ի` ահազանգերի թիվն այս տարի քիչ է` 15: Այս ահազանգերի հետքերով նախարարության աշխատակիցները զրույցներ են ունեցել այդ դպրոցների տնօրենների հետ, վերջիններս էլ ասել են, որ գումարները հավաքագրվել են գումարների նախաձեռնությամբ:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, մի շարք 12-րդցիներ դիմում-բողոք են հղել ԿԳ նախարին, որն առաջարկել էր այս տարի ավելի համեստ նշել տոնը:
Նարինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ շատ դպրոցականներ չեն համաձայնվում ավարտական միջոցառումն անցկացնել տներում:
Նմանատիպ նյութեր
621 դիտում
11:39 02-04-2020
Կառավարության նիստն սկսվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելով
4919 դիտում
23:19 20-12-2016
Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել