Կառավարության նիստն սկսվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելով
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով:
«Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: Ես առաջարկում եմ, որ մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր մեր զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետը։
Կառավարության բոլոր անդամները ոտքի կանգնեցին: