211652_close_icon
views-count4943 դիտում article-date 23:19 20-12-2016

Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումները կսկսվեն 1 րոպե լռությամբ, հայտնել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստները խաղադաշտ կմտնեն սգո թևկապներով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին անհայտ անձը բեռնատարով մխրճվել էր Բեռլինի կենտրոնում ամանորյա տոնավաճառում գտնվող բազմությա մեջ: 12 մարդ զոհվել է, ևս 48-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Գերմանական ֆուտբոլային լիգայի նախագահ Ռայնհարդտ Ռաուբալը մեկնաբանել է ողբերգությունը. «Ցանկանում ենք մեր համերաշխությունն արտահայտել վնասվածքներ ստացած մարդկանց, և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին»: Նշենք, որ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 20-21-ին:

Նմանատիպ նյութեր