36139 դիտում
12:14 26-05-2016
Ի՞նչ բուժիչ եւ քչերին հայտնի աղբյուր է գտնվում Դիլիջանի հանքային ջրերի գործարանում, որ անգամ հրաշքին ականատես եղած սփյուռքահայերն են հատուկ այդ աղբյուրի համար գալիս Հայաստան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Դիլիջանի հանքային ջրերի գործարանի ջուրն ու հանքային ջուրը շատերի համար է սիրելի, սակայն քչերին է հայտնի, որ հենց այդ գործարանում է գտնվում բուժիչ մի աղբյուր, որից հոսող ջուրը վանքից է հասնում:
Խոսքը Ջուխտակ վանքի մասին է:
Հատկանշական է այն հանգամանքը, որ այդ աղբյուրի ջուրը սկիզբ է առնում հենց վանքի տակից: Այսպես են ներկայացնում Տավուշի մարզի բնակիչները: Բայց այն, որ այդ աղբյուրի ջուրը բուժիչ է, շատերն են սեփական մաշկի վրա զգացել: Ավելին` շատ սփյուռքահայեր հատուկ այդ աղբյուրի ջրի համար գալիս են Հայաստան: Դուբայից Հայաստան ժամանած Տիկին Գոհարը, Լիբանանից ամուսիններ Ջորջիկը եւ Մարալը մեզ հետ զրույցում պատմեցին, որ ազգականներից մեկը իրենց այդ աղբյուրի ջրից է տվել ու ասել, որ այն մկնատամ հիվանդությունն է բուժում: Մկնատամ հիվանդության դեպքում դեմքը լաքաներով է պատվում, սակայն այդ ջրով լվացվելուց հետո տարիներ շարունակ չվերացող լաքաներից հետք չի մնում:
Մարալը փորձի համար լվացվել է ազգականի տված ջրով և օրեր անց աչքերին չի հավատացել, քանի որ տարիներ շարունակ լաքաներով պատված դեմքից հետք անգամ չի մնացել: Հետեւաբար, ամուսնու հետ որոշել են անձամբ այցելել այդ աղբյուրը եւ հենց աղյուրից խմեն այդ օրհնված ջրից: Ինչպես նաեւ իրենց հետ Լիբանան են տանելու, քանի որ, ըստ պատմությունների, այն շատ հիվանդություններ է բուժում:
Տիկին Գոհարն էլ Դուբայ է տանելու ջրից՝ իր ազգականների համար: Նրանք նաեւ հիացած են Դիլիջանիհանքային ջրերի գործարանով, մաքրությամբ, համով եւ բարձրակարգ տեխնիկայով, աշխատակիցներով, ինչի շնորհիվ էլ որակյալ ջուրը հասնում է մեզ: Ինչպես նրանք էին նշում, այդ աղբյուրը եւ գործարանի տարածքը իրենց սիրելի վայրերից է դարձել եւ հերթական անգամ Հայաստան գալիս այցելելու են այդտեղ:
Քանի որ Ջուխտակ վանքի մասին քչերին է հայտնի, ներկայացնենք որոշ տեղեկություններ.
Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը. «Ջուխտ» նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ) շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ դեպի արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել, քան Սուրբ Աստվածածինը։
Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով շինություն է(8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝ 1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
3506 դիտում
14:58 01-12-2015
«Դիլիջան» հանքային ջրերի գործարանի անակնկալն ամանորի նախաշեմին
7279 դիտում
16:01 20-04-2018
Չնական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»