211652_close_icon

Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա․ Ոսկան Սարգսյան

views-count430 դիտում article-date 19:18 13-09-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա, սակայն նրանք դատարան չեն դիմել։

Դիլիջանի հանքային ջրերի գործարանի սնանկության, երկարատև պարապուրդի մասին իմ կողմից հոդված հրապարակելուց հետո այդ գործարանի բանվորները լրագրողիս հայտնեցին, որ իրենց միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ հարցով զանգահարեցի գործարանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանին։

Նա հայտնեց, որ այդ բանվորները դատարան գործարանի դեմ հայց չեն ներկայացրել, իսկ պարտատերերին տրվող գումարներն էլ սպառված են։ Նրանից տեղեկացա, որ հանքային ջրեր գործարանի սնանկության գործն ավարտված չէ»։

Նմանատիպ նյութեր